Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 153-Ա 16.02.2018թ.

 «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/51» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի կողմից ներկայացված մշակութային միջոցառումների իրականացման ծառայությունների ձեռքբերման գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/51» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Հ.Պետրոսյան Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի տեղակալ, գլխավոր նկարիչ /հանձնաժողովի նախագահ/
Հ. Բաբաջանյան Արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջատար մասնագետ
Է. Ավագչյան Արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջին կարգի մասնագետ
Ռ. Կարապետյան Արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջին կարգի մասնագետ
Տ.Ամյան «Ձևավորում» ՓԲԸ-ի  մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման  բաժնի գլխավոր  մասնագետ  Լ. Ղավալյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 16-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի  վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ