Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.02.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 162-Ա 20.02.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/88» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի կողմից ներկայացված տնտեսական ապրանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/88» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա.Մկրտչյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ  /հանձնաժողովի նախագահ/
Վ.Մարտիրոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ  /հանձնաժողովի անդամ/
Ժ.Բալաբանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ա.Ասոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության  վարչատնտեսական բաժնի 2-րդ կարգի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Վ.Զեյնալյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության  վարչատնտեսական բաժնի պետ /հանձնաժողովի անդամ/
2. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի առաջատար մասնագետ Մ.Կարապետյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 20-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ.Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ