Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21.02.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 163-Ա 21.02.2018թ.

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով  ՀՀ   աշխատանքային    օրենսգրքի  219-րդ  հոդվածի 1-ին  մասի   2-րդ   կետով և  §Համայնքային ծառայության մասին¦ ՀՀ օրենքի  31-րդ հոդվածի 1-ին մասի §բ¦ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2017 թվականի հոկտեմբերի 2-ի  §Երևանի քաղաքապետին վերապահված   իրավասությունների շրջանակում վարչական իրավախախտումների  վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություններ ունեցող անձանց գումարային խրախուսում տրամադրելու գործընթացը կարգավորելու մասին¦  N 3430-Ա որոշումը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային և ծառայողական պարտականությունները որակյալ և պատշաճ  կատարելու հանգամանքը.
1. Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներին պարգևատրել՝ համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի  տեղակալ Վ. Նիկոյանի վրա:
 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ