Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.01.2019

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ 
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  
 
18-Ա   15.01.2019թ.

 

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի   50–րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետարանի և «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության միջև 06.06.2003 թվականին կնքված «Հավատարմագրային կառավարման մասին» պայմանագրով ստանձնված պարտավորությունների շրջանակներում Երևան համայնքի հանդեպ «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության ունեցած պարտավորությունների ծավալը պարզելու նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ, հետևյալ կազմով.

Աշխատանքային խմբի ղեկավար

Կարինե Դանիելյան           Երևանի   քաղաքապետարանի    աշխատակազմի
                                     Իրավաբանական    վարչության   նորմատիվ                                                              
                                     իրավական   ակտերի  մշակման  և   իրավական
                                     փորձաքննության բաժնի պետ

Աշխատանքային խմբի անդամներ

Ալեքսանդր Մարտիրոսյան    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի պետ

Լիլիա Հարությունյան          Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների    
                                      և ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ

Սյուզաննա Սերոբյան         Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման                                          
                                     վարչության ոչ հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժնի առաջատար մասնագետ
                
2.Աշխատանքային խմբի ղեկավարին՝ յուրաքանչյուր ամիս ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
3.Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի վրա։  


                                             ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ