Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


225-Ա 14.03.2019թ.

 

«ԵՔ-ԳՀԱՇՁԲ-19/4» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով մասերով հիմք ընդունելով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված Երևան քաղաքի Նոր Նորք շրջանի վարչական շենքի կաթսայատան սարքավորումների ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-19/4» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.

Ա. Խաչատրյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Հ. Մարտիրոսյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի պետի ժ/պ /ԲԱ/
Ա. Գասպարյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /ԳԱ/
Ա. Մինասյան Երևան քաղաքի Նորք Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի առաջատար մասնագետ /ԳԱ/
Ա. Կարապետյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պարետ /ԲԱ/
2. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Գ. Հուրոյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մարտի 18-ին, ժամը 10:30-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ