Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

3-Ա    14.01.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ»  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ   ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2017- 2018ԹԹ.  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին  մասի 2-րդ և  55-րդ հոդվածի 1-ին  մասի 8-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»  օրենքի 14–րդ հոդվածով.
1. Հանձնարարել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետին՝  սույն  թվականի  հունվարի 16-ից մինչև փետրվարի 21-ն  իրականացնել Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) 2017-2018թթ. գործունեության ուսումնասիրություն։
2. Ուսումնասիրության իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.
Աշխատանքային խմբի  ղեկավար
    Արթուր Ավետիսյան         Երևանի  քաղաքապետարանի   աշխատակազմի
վերահսկողության   վարչության   պետ
Աշխատանքային խմբի անդամներ
    Սերգեյ Եղիազարյան         Երևանի  քաղաքապետարանի   աշխատակազմի
վերահսկողության   վարչության   պետի տեղակալ
    Գուրգեն Դարբինյան        Երևանի   քաղաքապետարանի    աշխատակազմի
վերահսկողության         վարչության         գլխավոր մասնագետ
    Փիրուզա Հակոբյան        Երևանի   քաղաքապետարանի    աշխատակազմի
վերահսկողության     վարչության      առաջատար մասնագետ
    Լիլիա Հարությունյան        Երևանի   քաղաքապետարանի    աշխատակազմի
ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ
    Բաբկեն Արամյան            Երևանի   քաղաքապետարանի    աշխատակազմի
գնումների վարչության  գնումների համակարգման բաժնի պետ
    Վիգեն Սուքիասյան        Երևանի   քաղաքապետարանի    աշխատակազմի
հասարակական   կարգի    պահպանության ծառայության  տարածքային երկրորդ բաժնի պետ
    Հրաչյա Ղազարյան            Երևանի   քաղաքապետարանի    աշխատակազմի
հասարակական   կարգի    պահպանության ծառայության  տարածքային առաջին բաժնի գլխավոր մասնագետ
Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբում կարող են ներգրավվել նաև համապատասխան   մասնագետներ։
3.Կազմակերպության տնօրենին` ուսումնասիրության իրականացման ժամանակա-հատվածում աշխատանքային խմբին ապահովել անհրաժեշտ աշխատանքային պայմաններով և տեղեկատվությամբ։
4.Աշխատանքային խմբի ղեկավարին՝ ուսումնասիրությունն ավարտելուց հետո, արդյունքներն ամփոփել և հնգօրյա ժամկետում ներկայացնել Երևանի քաղաքապետին։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի վրա։

            
ՎԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ