Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

327-Ա 09.04.2021թ.


«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-21/119» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ
ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի կողմից ներկայացված մեդալների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-21/119» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Վարդանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ /հանձնաժողովի նախագահ/
Ռ. Գյոզալյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի տեղակալ
Ա. Մովսիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության գլխավոր մասնագետ
Ա. Խուդոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ
Ա. Գաբոյան Երևան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի պետ Բ. Արամյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. ապրիլի ապրիլի 13-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ