Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
340-Ա 23.03.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 270-Ա
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 5-ի «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-20/35 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին» N 270-Ա կարգադրության 1-ին կետում «Լ. Գևորգյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓՀԱ բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Է. Շաքարյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ» բառերով:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
3. Սույն կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ