Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

26.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
358-Ա 26.03.2020թ.


«ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՐԳՈՂ ՆՍՏԱՐԱՆԻ» ԵՎ «ՎԻՐՏՈՒԱԼ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՏԱՂԱՎԱՐԻ» ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը և 12-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթող ճանաչված երկու նախագծերով նախատեսված «Երգող նստարան» և «Վիրտուալ ճանապարհորդության տաղավար» ձեռք բերելու նպատակով.
1.Ձևավորել մասնագիտական խումբ՝ հետևյալ կազմով.
Ի.Կուբատյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Ս.Մանուկյան «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Ի.Նիկողոսյան «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ –ի նորարարական համակարգերի նախագծման և զարգացման բաժին պետ
Ռ.Զարբաբյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության սոցիալական մեդիայի մասնագետ
Ա.Ղարիբյան «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի համակարգչային ցանցի սպասարկման բաժնի պետ
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի վրա:
3.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ