Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

361-Ա 13.04.2021թ.


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 25.03.2021թ. հ.04/5896-2021 գրությունը՝ կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ դեմ պատվաստումների գործընթացի վերաբերյալ, հանրային իրազեկման աշխատանքները լիարժեք կազմակերպելու և իրականացնելու նպատակով՝
1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝
1) իրականացնել կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ դեմ պատվաստում-ների ներդրման միջոցառումներ, միկրոպլանավորում և հաշվետվություններ ներկայացնել Երևանի քաղաքապետին և ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ամիսը մեկ անգամ պարբերականությամբ.
2) մշտադիտարկել կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ դեմ պատվաստում-ների գործընթացը, իրականացնել ամենօրյա քննարկումներ, բացահայտել առկա խնդիրները և իրականացնել դրանց լուծմանն ուղղված միջոցառումներ.
3) մշտադիտարկել հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը և արագ արձագանքել դրանց.
4) կազմակերպել և իրականացնել խորհրդակցություններ և հանրային իրազեկման աշխատանքներ բուժաշխատողների համար:
3.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել հանձնաժողովի նախագահին։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                               Հ.ՍԱՐԳՍՅԱՆ