Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

362-Ա 13.04.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 314-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի N 3756-Ա որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի կանոնակարգի 117-րդ կետը.
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությունում իրականացված աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագիրը։
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագրի կատարման արդյունքների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժին:
3. Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                     ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ