Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.05.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

453-Ա 11.05.2021թ.


«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-21/118» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի կողմից ներկայացված կահույքի գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-21/118» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Մկրտչյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ /հանձնաժողովի նախագահ/
Վ. Զեյնալյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Ա. Ղազարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ
Ժ. Բալաբանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության համակարգչային տեխնիկայի սպասարկող
Ա. Ավետիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի 2-րդ կարգի մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Ա. Խաչատրյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մայիսի 14-ին, ժամը 10:30-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ