Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

46-Ա 20.1.2022թ.

 

«ԵՔ-ԲՄԾՁԲ-22/23» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված Երևան քաղաքում ճանապարհային գծանշումների իրականացման ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԾՁԲ-22/23» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Հ. Սարգսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար /հանձնաժողովի նախագահ/
Հ. Մելքումյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի պետ
Ա. Ոսկանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Արսենյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կարգավորման բաժնի առաջատար մասնագետ
Ս. Հայրապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ
2. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության աշխատանքների և ծառայությունների գնումների բաժնի պետ Գ. Մուրադյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 24-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լ. Հովհաննիսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ. ՍԱՐԳՍՅԱՆ