Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.01.2019

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

5-Ա   14.01.2019թ.

«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-19/2» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով «Երևանի հ.175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված 2019 թվականի համար նախատեսվող սննդի փաթեթների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-19/2» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա.Բաբաջանյան    «Երևանի հ.175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն /հանձնաժողովի նախագահ/
Գ.Ալավերդյան    «Երևանի հ.175 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն /հանձնաժողովի անդամ/
Ք.Բադալյան    «Երևանի հ.175 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հաշվապահ /հանձնաժողովի անդամ/
Պ.Սիմոնյան    «Երևանի հ.175 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ /հանձնաժողովի անդամ/
Ն.Գսպոյան    «Երևանի հ.175 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն տնտ. գծով /հանձնաժողովի անդամ/
2.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի պետ Բ.Արամյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 14-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ