Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

05.11.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 545-Ա   05.11.2018թ.

 «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-19/1» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ենթակայությամբ գործող թվով 154 մանկապարտեզների տնօրենների կողմից ներկայացված 2019 թվականի համար նախատեսվող Երևանի քաղաքապետարանի կարիքների համար սննդամթերքի գնման հայտերը.
1.Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-19/1» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Մ.Թումանյան Երևանի քաղաքի «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ–ի գլխավոր հաշվապահ /հանձնաժողովի նախագահ/
Լ.Հարությունյան «Երևանի հ.78 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն /հանձնաժողովի անդամ/
Ա.Բաղդասարովա «Երևանի հ.79 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն /հանձնաժողովի անդամ/
Ք.Վարդանյան «Երևանի հ.89 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն /հանձնաժողովի անդամ/
Ն.Եղոյան «Երևանի հ.96 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն /հանձնաժողովի անդամ/
2.Էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Վարդանյանին։
3.Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 7-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ