Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

05.11.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 546-Ա   05.11.2018թ.

 «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-19/2» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ենթակայությամբ գործող թվով 3 հատուկ (օժանդակ) դպրոցների տնօրենների կողմից ներկայացված 2019 թվականի համար նախատեսվող սննդամթերքի գնման հայտերը.
1.Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-19/2» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ս.Փիրոյան  «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.2 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ–ի տնօրեն /հանձնաժողովի նախագահ/
Է.Գրիգորյան «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.2 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ–ի գլխավոր հաշվապահ /հանձնաժողովի անդամ/
Հ.Հարությունյան «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ.8 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ–ի տնօրեն /հանձնաժողովի անդամ/
Լ.Բաղդասարյան «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ.8 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ–ի փոխտնօրեն /հանձնաժողովի անդամ/
Լ.Արտաշեսյան «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.6 հատուկ կրթահամալիր դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն /հանձնաժողովի անդամ/
2.Էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Վարդանյանին։
3.Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 8-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ