Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

08.11.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 548-Ա   08.11.2018թ.

  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50–րդ հոդվածով.
1.Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) փաստացի օգտագործողների, վարձակալների և կառուցապատման կամ անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման ուսումնասիրման, առկա խնդիրների վերհանման և դրանց լուծումների համար անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ ստեղծել   աշխատանքային խումբ, հետևյալ կազմով.
 Աշխատանքային խմբի ղեկավար
Հայկ Սարգսյան-Երևան քաղաքապետի տեղակալ
 Աշխատանքային խմբի անդամներ
Երևանի վարչական շրջանի ղեկավարներ
Զավեն Առաքելյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Արմեն Հարությունյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ
Արսեն Ամյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
Մհեր Աղաբեկյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժ/պ
Ռուբեն Խոջայան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ
2.Աշխատանքային խմբի ղեկավարին՝ յուրաքանչյուր ամիս ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
3.Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի վրա։  


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ