Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

09.11.2018

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

549-Ա  09.11.2018թ.

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.41-Ա որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալի 05.11.2018թ. հ.02/34-23371 գրությունը. Երևանի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի հ.3/2 շենքի հ.10 բնակարանի բնակիչ, 1-ին խմբի հաշմանդամ Համբարձում Մկրտչյանին աջակցելու նպատակով.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով  բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի, 07 խմբի, 01 դասի «04. Սոցիալապես  անապահով անձանց աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված  գումարներից  30.0 (երեսուն) հազար դրամ փոխանցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված տարանցիկ հաշվին:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։    
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի  վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Հ.ՄԱՐՈԻԹՅԱՆ