Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.11.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 550-Ա   13.11.2018թ.

  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»
օրենքի 50–րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2018 թվականի սեպտեմբերի 6-ի հ.02/21.2/29683-18 առաջարկությունը.
1.Երևան քաղաքի Սարի Թաղի թաղամասում սողանքի հետևանքով 4-րդ կարգի վթարային /մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացություն ունեցող/ բնակելի տների գույքագրման, հաշվառման և փաստաթղթերի հավաքագրման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ, հետևյալ կազմով.
 Աշխատանքային խմբի ղեկավար
Վահան Խաչատրյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
 Աշխատանքային խմբի անդամներ
Երվանդ Պողոսյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի պետ
Ռուբեն Խալաթյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ
Արտակ Սարգսյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ
Արսեն Հարությունյան-Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի առաջատար մասնագետ                                              
Բագրատ Տեր-Թովմասյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ
Արթուր Հովսեփյան-Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ
Վարուժան Դավթյան-Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ
2.Ուժը կորցրած ճանաչել Երևանի  քաղաքապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» հ.527-Ա կարգադրությունը:                
3.Աշխատանքային խմբի ղեկավարին՝ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
4.Սույն կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ