Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.11.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 560-Ա   15.11.2018թ.

  «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-18/2» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Արաբկիր, Ավան, Նուբարաշեն, Նորք-Մարաշ, Աջափնյակ, Էրեբունի, Դավթաշեն, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված ամանորի կապակցությամբ քաղցրավենիքի նվեր փաթեթների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-18/2» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Գ.Մարտիրոսյան Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Է.Ղազարյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Գ.Սաֆարյան Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
2.Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար
նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Համբարձումյանին։
3.Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 15-ին, ժամը 16:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ.Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ