Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.11.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 565-Ա   15.11.2018թ.

  «ԵՔ-ԳՀԾՁԲ-19/1» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված 2019 թվականի կարիքների համար կաթսայատան շահագործման և սպասարկման ծառայությունների գնման հայտերը`
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-19/1» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ն.Մամուլյան Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի նախագահ)
Տ.Պողոսյան Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմի համակարգչային օպերատոր (հանձնաժողովի անդամ)
Ա.Համբարձումյան Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Ա.Գասպարյան Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Վ.Դեմիրչյան Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի անդամ)
2.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման  բաժնի գլխավոր  մասնագետ  Լ. Ղավալյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման  ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 16-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ.Սարգսյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ