Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19.11.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 571-Ա   19.11.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-19/1» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով «Երևանի հ.175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված 2019 թվականի համար նախատեսվող սննդի փաթեթների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-19/1» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա.Բաբաջանյան «Երևանի հ.175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն /հանձնաժողովի նախագահ/
Գ.Ալավերդյան «Երևանի հ.175 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն /հանձնաժողովի անդամ/
Ք.Բադալյան «Երևանի հ.175 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հաշվապահ /հանձնաժողովի անդամ/
Պ.Սիմոնյան «Երևանի հ.175 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ /հանձնաժողովի անդամ/
Ն.Գսպոյան «Երևանի հ.175 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն տնտ. գծով /հանձնաժողովի անդամ/
2.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Վարդանյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 20-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ