Քաղաքապետի կարգադրություններ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
N 581-Ա, 03.07.2014թ.
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» թիվ 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ մասի 1-ին կետի բ. ենթակետը և 17-րդ մասի 2-րդ կետի բ. ենթակետը՝ Երևան քաղաքում վերգետնյա հետիոտն անցումների կառուցման աշխատանքներ ձեռք բերելու նպատակով.
1. Ձևավորել մասնագիտական խումբ հետևյալ կազմով.
Ա. Բաղդասարյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ (խմբի ղեկավար)
Է. Շաքարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատանքի բաժնի պետ
Հ. Ավագյան «Երևաննախագիծ» ՓԲԸ–ի ճանապարհների և կամուրջների բաժնի պետ
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, արտաքին ձևավորման և գովազդի վարչության ու գնումների վարչությունների պետերի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ