Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.07.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


644-Ա 12.07.2021թ.


«ԵՔ-ԳՀԽԾՁԲ-21/45» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի պոլիկլինիկաների( թիվ 15, թիվ 16 և թիվ 20) վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԽԾՁԲ-21/45» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Կիրակոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Ա. Ղալումյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի գլխավոր մասնագետ
Կ. Հարությունյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ
Դ. Մարտիրոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների բյուջետային ծրագրավորման բաժնի առաջին կարգի մասնագետ
Կ. Անտոնյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի գլխավոր մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության աշխատանքների և ծառայությունների գնումների բաժնի առաջատար մասնագետ Ա. Խաչատրյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հուլիսի 14-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ