Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.07.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


647-Ա 13.07.2021թ.


«ԵՔ-ԲՄԱՇՁԲ-21/75» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում շների զբոսանքի համար առանձնացված զբոսայգու կառուցման աշխատանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-21/75» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Գ. Նազարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ /հանձնաժողովի նախագահ/
Գ.Նավասարդյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ /ԳԱ/
Գ. Ավետիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր-էկոլոգ /ԳԱ/
Գ. Ներսիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր-կենդաաբան /ԲԱ/
Լ. Գևորգյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՖՀԱ բաժնի առաջատար մասնագետ /ԲԱ/
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության աշխատանքների և ծառայությունների գնումների բաժնի գլխավոր մասնագետ Գ. Հուրոյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ հուլիսի 16-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության ու գնումների վարչության պետերի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ