Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.07.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


656-Ա 14.07.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ի N 464-Ա, ՀՈՒՆԻՍԻ 9-ի N 545-Ա, ՀՈՒՆԻՍԻ 22-ի N 581-Ա, N 577-Ա, N 576-Ա, N 575-Ա, ՀՈՒՆԻՍԻ 29-ի N 596-Ա, ՀՈՒԼԻՍԻ 1-ի N 607-Ա, N 611-Ա, ՀՈՒԼԻՍԻ 7-ի N 624-Ա, ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով.
1. Երևանի քաղաքապետի 2021 թվականի մայիսի 13-ի N 464-Ա, հունիսի 9-ի N 545-Ա, հունիսի 22-ի N 581-Ա, N 577-Ա, N 576-Ա, N 575-Ա, հունիսի 29-ի N 596-Ա, հուլիսի 1-ի N 607-Ա, N 611-Ա, հուլիսի 7-ի N 624-Ա կարգադրությունների 1-ին կետում «Դ.Մարտիրոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Ե. Կարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ» բառերով:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ