Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

16.07.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


660-Ա 16.07.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ի N 616-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով.
1. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 2-ի «ԵՔ-ԳՀԾՁԲ-21/152 ծածկագրով ընթացակարգերի գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին, N 616-Ա կարգադրության 1-ին կետում «Է. Հարոյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական վարչության բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերը փոխարինել «Բ. Ալայան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմում, որպես տեխնիկայի սպասարկող» բառերով:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ