Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

16.07.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


666-Ա 16.07.2021թ.


«ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 3704-Ա որոշման N 2 հավելվածի 38-րդ կետի՝ 2021 թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ում իրականացնել 2020-2021 թվականների հաշվետու ժամանակաշրջանի համակարգի գնահատման աուդիտ։
2. «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Հ.Հակոբյանին (խմբի ղեկավար), Ա.Դանիելյանին և Ա.Հակոբյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ