Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

16.07.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


667-Ա 16.07.2021թ.

 

ԳՈՒՅՔԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի N195-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով.
1.«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող, «Ա.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի (այսուհետ՝ Գույք) դուրսգրման նպատակով` ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.

Հանձնաժողովի նախագահ

Գ. Սարգսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ

Հանձնաժողովի անդամներ

Գ. Նազարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակութային կազմակերպությունների գործունեությունը
համակարգող բաժնի պետ
Մ. Բաղդասարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակութային կազմակերպությունների գործունեությունը
համակարգող բաժնի գլխավոր մասնագետ
Ն. Հովասափյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Հ. Կարապետյան «Ա.Իսահակյանի անվան կենտրոնական
գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն
Լ. Շահբազյան «Ա.Իսահակյանի անվան կենտրոնական
գրադարան» ՀՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ
2. Հանձնաժողովի նախագահին՝
1) Գույքի լուծարման կամ դուրսգրման մասին Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի N 195-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներին համապատասխան ակտերը կազմելուց հետո, 5-օրյա ժամկետում հաս-տատման ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին.
2) Գույքի դուրսգրման աշխատանքներն ավարտելուց հետո Գույքի լուծարման կամ դուրսգրման մասին ակտերի բնօրինակները ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն՝ «Երևանի քաղաքապետարանի աշխա-տակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռում համապատասխան ձևակերպումներ կատարելու համար։
3.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխա-նատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի, հանձնաժողովի նախագահի վրա:
4. Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ