Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.07.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


668-Ա 20.07.2021թ.


ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2021 թվականի հունվարի 20-ի հ.112-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 08.07.2021թ. հ.16/Գ-114 գրությունը՝ Երևանի Կոնդ և Նորագյուղ թաղամասերի լուծարված դպրոցների, Արցախի փող. 4-րդ նրբ. 8 և 10 վթարային շենքերի շուրջօրյա հսկողության, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 7 հասցեի նախկին «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի շենք-շինությունների, Աջափնյակի Սիսակյան 16, 22, Շինարարների 15 և Սիսակյան 3 հասցեների բազմաբնակարան շենքերի՝ Երևանի քաղաքապետարանի սեփականություն հանդիացող բնակարանների շուրջօրյա պահպանության 2021թ. 3-րդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ին հատկացնել 8693.2 (ութ միլիոն վեց հարյուր իննսուներեք հազար երկու հարյուր) հազար դրամ՝ լիազորելով կնքելու դրամաշնորհի հատկացման պայմանագիր։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ.ՄԱՐՈԻԹՅԱՆ