Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
669-Ա 04.07.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 03-Ի N 544-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 2-ի N 516-Ն որոշումն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունիսի 1-ին և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «gnumner.am» կայքում տեղադրված չեն բաց մրցույթով էլեկտրոնային եղանակով կազմակերպվող գնումների բազային միավորի տասնապատիկը չգերազանցող աշխատանքների ձեռքբերման գնման հայտարարությունների և հրավերների օրինակելի ձևերը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 03-ի ««ԵՔ-ԲՄԱՇՁԲ-19/75» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին» N 544-Ա կարգադրությունը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ