Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

859-Ա 10.09.2019թ.


ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի <<Երևանի համայնքին գույք նվիրաբերելու մասին>> հ.1090-Ա որոշման.
1.Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռի 14-րդ փողոցի հ.42 շենքի հ.22 բնակարանի նվիրաբերությունը ընդունելու նպատակով ընդունման-հանձնման աշխատանքներն իրականացնելու համար, ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝

Հանձնաժողովի նախագահ

Վ.Խաչատրյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

Հանձնաժողովի անդամներ

Ա.Բաղդասարյա՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների և ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի պետ

Ա.Կոստումյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների և ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի առաջատար մասնագետ

Ա.Խուդոյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինան-սական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ

2.Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝ գույքի նվիրաբերության ընդունման նպատակով կազմել ընդունման-հանձնման ակտ և ներկայացնել Երևանի քաղաքապետի հաստատմանը։
3.Կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ