Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

924-Ա 12.10.2021թ.


«ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ» ՀԱՄԱՅՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 314-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի N 3756-Ա որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի կանոնակարգի 117-րդ կետը.
1. Հաստատել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ում իրականացված աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագիրը ։
2. «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագրի կատարման արդյունքների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժին:
3. Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                    ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ