Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

926-Ա 12.10.2021թ.


«ԵՔ-ԳՀԽԱՇՁԲ-21/96» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի թվով 9 չկարգավորվող հոտիոտնային անցումները «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային համակարգերով կահավորելու նշված համակարգերի տեղադրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԽԱՇՁԲ-21/96» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Է. Գալստյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Հ. Սարգսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ
Հ. Մելքումյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության տրանսպորտի կարգավորման բաժնի պետ
Կ. Հակոբյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության տրանսպորտի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ
Ս. Հայրապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական սրանսպորտի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության աշխատանքների և ծառայությունների բաժնի առաջատար մասնագետ Ա.Խաչատրյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                           Հ. ՍԱՐԳՍՅԱՆ