Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

928-Ա 14.10.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 820-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի «ԵՔ-ԲՄԾՁԲ-19/64» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին N 820-Ա կարգադրության 1-ին կետում «Ա. Փլավչյան – Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Ներսիսյան – Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմի տնտեսվար» բառերով:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
3.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ