Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

928-Ա 12.10.2021թ.


«ԵՔ-ԳՀԱՇՁԲ-21/82» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված բակային տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-21/82» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Մ. Մանուկյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Ս. Վարդանյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ
Է. Սարգսյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ
Ս. Կարապետյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջին կարգի մասնագետ
Լ. Խաչատրյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության ապրանքների գնումների բաժնի գլխավոր մասնագետ Վ. Մեժունցին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու գնումների վարչության պետերի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                          Հ. ՍԱՐԳՍՅԱՆ