Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

947-Ա 17.10.2019թ.

«ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 110 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 41-րդ գլխի 177-րդ կետով և հիմք ընդունելով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 23.09.2019թ. հ.27/18912 գրությունը.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ֆինանսատնտեսական գործունեությունն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 5-ը, իրականացնել ֆինանսական աուդիտ։
2. «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Ս.Եղիազարյանին և գլխավոր մասնագետներ՝ Ա.Գևորգյանին ու Ս.Կոտոլիկյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ