11 ոսկե մեդալ. Երևանի քաղաքապետը հյուրընկալել է «Մեգամիթ 2023» ցատկացանցի ակումբային առաջնությանը մասնակցած մարզիկներին

13.03.2023
Սպորտ

1970-ական թվականներին շահագործման հանձնված «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի համար 2022 թվականն առանձնակի նշանակություն ունեցավ: Համայնքային միջոցներով մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը հիմնովին փոխեց մարզական օջախի պայմաններն ու միջավայրը: Հաշվի առնելով աշխատանքների ծավալն ու շուրջ 6500 քմ տարածք զբաղեցնող կառույցի անմխիթար վիճակը՝ նախագիծը բաժանվեց փուլերի: 
Բոլորովին վերջերս, հենց այս դպրոցի սաները ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2023» մրցումներում հաջողություններ գրանցելով,  նվաճեցին 11 ոսկե մեդալ։ Պատանի չեմպիոններին հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
 

Տեսանյութ

11 ոսկե մեդալ. Երևանի քաղաքապետը հյուրընկալել է «Մեգամիթ 2023» ցատկացանցի ակումբային առաջնությանը մասնակցած մարզիկներին
Տեսնել ավելին