2025թ. նախագծերը՝ Արաբկիրում. կկառուցվի ու կբարեկարգվի 9 բակային տարածք՝ շուրջ 180 ավտոտնակի փոխարեն
30.05.2025
2025թ. ծրագրով Արաբկիր վարչական շրջանում կհիմնանորոգվի 9 բակային տարածք: Նախագծերը կյանքի կոչելու համար ընդհանուր առմամբ կապամոնտաժվի շուրջ 180 ավտոտնակ, բակային ավելի քան 18 000 քմ տարածք էլ կմաքրվի հողազավթումից: