Ա. Կարապետյանի անվան պուրակում ավարտին են մոտենում բարեկարգման աշխատանքները

04.09.2015

Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում իրականացվող բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են: Պուրակի կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով այստեղ ոռոգման նոր ցանց է անցկացվել, եզրաքարերով առանձնացվել են կանաչապատման ու ծաղկապատման համար նախատեսված հատվածները, սիզամարգերը թարմացվել են նոր բուսահողով: Ներկայում այգում ընթանում են մաքրման աշխատանքներ, ավարտվում է հողահարթեցումը: Շուտով տարածքը կկահավորվի. կտեղադրվեն նստարաններ, զրուցարաններ, մանկական խաղեր, աղբամաններ: Այգու ամբողջ տարածքը կապահովվի գիշերային լուսավորութամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին