Աղբաորսիչ սարքերի միջոցով մեկ տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ
26.05.2026
Հրազդան գետի և դրա վրա կառուցված Երևանյան լճի աղտոտումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս նախորդ տարի տեղադրվել էր երկու աղբաորսիչ ցանց: Դրանք տեղակայված են Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների` գետի հունային հատվածներում:
Ծրագրի արժեքը կազմում է 120 մլն ՀՀ դրամ: