Ամառային ձնագնդի՝ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

22.07.2022
Սպորտ

Սիրելի՛ քաղաքացիներ,

 

հուլիսի 24-ին` ժամը 15։00-ից սկսած, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը երեխաներին ու մեծահասակներին հրավիրում է ժամանցային միջոցառումների իսկական հրավառության:


Միջոցառման մաս կկազմեն.

ձնագնդին,

պլանետարիում շոուն,

մանկական ինտերակտիվ թատրոնը,

360° վիդեոգիֆերի նկարահանումը,

առողջարար սնունդը, պաղպաղակը և զովացուցիչ ըմպելիքները:


Մասնակիցներին կընձեռնվի նաև բացառիկ հնարավորություն՝ դիտելու պրոֆեսիոնալ գեղասահորդների մարզումները գեղասահքի մարզադպրոցի մեծ դահլիճում։
Մուտքն անվճար է բոլորի համար:
Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք:

Լուսանկարներ