Ամառը՝ «Արև Արենա»-ում

15.06.2026

Սիրելի՛ ծնողներ,

այս ամառ ամեն ինչ սկսվում է «Արև Արենա»-ում։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծված նորաբաց «Արև Արենա» բացօթյա համերգասրահը հրավիրում է երեխաներին և պատանիներին մասնակցելու ամառային ստեղծագործական ճամբարին։
Հուլիսի 6-ից մեկնարկող 5-շաբաթյա ճամբարը կդառնա մի վայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, նոր ընկերություններ և նոր երազանքներ.
սովորիր դերասանական արվեստ,
երգիր և ստեղծագործիր,
բացահայտիր պարի աշխարհը,
նկարիր և երևակայիր,
հանդիպիր սիրված արվեստագետներին,
մասնակցիր համերգների, ներկայացումների և մշակութային հետաքրքիր միջոցառումների։
Այստեղ յուրաքանչյուր օրը նոր բացահայտում է, յուրաքանչյուր փորձ՝ նոր հնարավորություն, իսկ յուրաքանչյուր երեխա՝ ապագա ստեղծագործող։
Ճամբարի մեկնարկը՝ հուլիսի 6-ից
Հայտերի ընդունումը՝ հունիսի 15-ից 30-ը
Տեղերի քանակը սահմանափակ է:
«Արև Արենա». այնտեղ, որտեղ ամառը դառնում է ստեղծագործություն, իսկ երազանքները՝ իրականություն։
Գրանցվի՛ր և դարձի՛ր այս արևոտ պատմության մի մասը։
Սիրով՝ Երևանի քաղաքապետարան։

Տեսանյութ

Ամառը՝ «Արև Արենա»-ում