Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 804 վնասված լուսատու:
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Ապրիլի 22-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 53 փողոց, փողոցի հատված, նրբանցք, 70 բակային տարածք, 3 կամարանցում: Ընթացքի մեջ են 12 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն