Ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի երևանյան փուլը

15.05.2017

Երևանի քաղաքապետարանում ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի երևանյան փուլը: Ապրիլի 1-ին մեկնարկած մրցույթին մասնակցել է նախապես որոշակի չափորոշիչներով ընտրված 18 ուսուցիչ` Երևանի 16 դպրոցներից: Լավագույններին ընտրելու համար շուրջ մեկ ամիս կազմակերպվել են կլոր սեղան-հանդիպումներ, բաց դասեր և այդ ուսուցիչների կողմից ընտրված թեմատիկ դասեր: Գնահատող հանձնողովում ընգրկված են եղել Երևանի քաղաքապետարանի և կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ:

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի քաղաքային փուլի հաղթողների անունները կհրապարակվեն ուսուցչի օրվա նախօրեին:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ