Անցկացվեց «Բուժքրոջ օր-2026» գիտաժողովը

24.11.2026

Նոյեմբերի 14-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոնի կողմից կազմակերպված «Բուժքրոջ օր-2026» գիտաժողովը, որին մասնակցում էին շուրջ 500 բուժքույր։ 
Գիտաժողովի օրակարգային հարցերը հիմնականում վերաբերում էին բուժօգնության որակին։
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին մասնագիտական զեկույցներ, քննարկվեցին ոլորտի արդի մարտահրավերներն ու բուժքույրական ծառայության զարգացման հեռանկարները։ Միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր՝ արժևորելու բուժքրոջ դերը առողջապահության ոլորտում։

Տեսանյութ

Անցկացվեց «Բուժքրոջ օր-2026» գիտաժողովը