Ապրիլի 2-ին ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած հատվածը

30.03.2023

Հարգելի քաղաքացիներ,
սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ն փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոց (դեպի Էրեբունի վարչական շրջան) տանող ճանապարհահատվածը: 
Աշխատանքներն իրականացվելու են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների ուժերով և տեխնիկական միջոցների գործադրմամբ: Զուգահեռաբար՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ մասնագետները  մաքրելու են հեղեղատար համակարգերը: 
Երթևեկությունը նշված հատվածում վերականգնելուց առաջ փողոցը կմաքրվի ջրցան մեքենաներով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
 

Լուսանկարներ