Արդիականացման ծրագրեր՝ Երևանի մետրոյի անվտանգ երթևեկությունն ապահովելու համար

14.05.2025

Երևանի մետրոպոլիտենի երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 2024թ. և 2025թ. իրականացվել են մի շարք ծրագրեր:

Կապիտալ նորոգվել են սլաքային փոխադրիչները, որոնք ապահովում են գնացքների երթևեկությունը փակուղիներում՝ գծից գիծ գնացքները տեղափոխելու համար։

Սլաքային փոխադրիչները վերջին անգամ փոխվել էին մոտ 15-20 տարի առաջ։ Դրանք անվտանգության ապահովման կարևոր մաս են հանդիսանում։

Լրացուցիչ տեղադրվել են ավտոկանգեր, որոնք տեղակայվում են լուսացույցից առաջ՝ հնարավոր վթարային իրավիճակների դեպքում, որ արգելող ազդանշանի ժամանակ գնացքները չանցնեն նշված լուսացույցները։

Տեսանյութ

Արդիականացման ծրագրեր՝ Երևանի մետրոյի անվտանգ երթևեկությունն ապահովելու համար