Արդիականացվել է Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելի լուսավորությունը

13.05.2021

Երևանի քաղաքապետարանի ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացումը։

 

Այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելում։ Տեղադրված լուսադիոդային, էներգախնայող նոր լամպերն ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն։


Անվտանգ երթևեկություն ենք մաղթում վարորդներին։

Լուսանկարներ