Արևային քաղաքի տոնին նվիրված ֆլեշմոբեր՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում

08.10.2016

Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ժամը 14:00-ից տարբեր ժամերի տոնի մասնակից դարձած անցորդներին Երևանի քաղաքապետարանի կողմից հետաքրքիր անակնկալ է սպասել՝ ֆլեշմոբեր: 

Երաժշտական, պարային կատարումներով, ասմունքով, մարզական համարներով ֆլեշմոբերն անտարբեր չեն թողել քաղաքացիներին, ովքեր միացել և ամբողջացրել են տոնական տրամադրությունը:
Ֆլեշմոբեր են կազմակերպվել նաև ազգային գործիքներով՝ դուդուկներով և պարկապզուկներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին